Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Կողմերի դերը

Կողմերը՝

ա) ուսումնասիրում են թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունները, որոնք ստացվել են պատահարների և լուրջ միջադեպերի քննության արդյունքում, և տեղեկություն են տրամադրում Բյուրոյին՝ ձեռնարկված կամ քննարկվող միջոցների կամ որևէ միջոց չձեռնարկելու պատճառների մասին,

բ) ապահովում են ազգային օրենսդրության համապատասխանությունը սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան մշակված փաստաթղթերին,

գ) ապահովում են բաժնային վճարումների կատարումը՝ ըստ Բյուրոյի հաստատված բյուջեի,

դ) ընդունում և միջոցներ են ձեռնարկում՝ զերծ պահելու համար Բյուրոյի կողմից իրականացվող ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը քաղաքական կամ այլ միջամտությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։