Հոդված 13
Հոդված 13
Բյուրոյի ֆինանսական ապահովումը
1. Բյուրոյի բյուջեն ձևավորվում է Կողմերի բաժնային վճարումների հաշվին, որոնց չափերը (սանդղակը) սահմանվում են Կողմերի կառավարությունների ղեկավարների կողմից և վերանայվում են ըստ անհրաժեշտության:
2. Հերթական ֆինանսական տարվա համար Բյուրոյի բյուջեն ձևավորվում է ռուսական ռուբլով: Ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 31-ին:
3. Բյուրոյի բյուջեի ձևավորման և կատարման մասին կանոնակարգը հաստատվում է սույն Համաձայնագրի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից:
4. Բյուջեն պետք է հավասարակշռված լինի ըստ եկամուտների և ծախսերի:
5. Բյուրոյի գործունեությունից ստացված եկամուտները, ներառյալ քննությունների անցկացումից, մասնագետների ուսուցումից, խորհրդատվությունների տրամադրումից և այլ ծառայություններից ստացված եկամուտները, օգտագործվում են Բյուրոյի կողմից, Ղեկավար խորհրդի որոշմամբ՝ ըստ Կողմերի կառավարությունների ղեկավարների կողմից հաստատված՝ Բյուրոյի գործունեությունից ստացված միջոցների օգտագործման մասին կանոնակարգի:
6. Բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողության նպատակով ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ անցկացվում է Բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ: Բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտներն անցկացվում են Կողմերի ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչներից կազմված աուդիտորների խմբի կողմից:
7. Բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտների արդյունքները ներկայացվում են Կողմերի և Ղեկավար խորհրդի քննարկմանը: Բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտների մասին դրույթները հաստատվում են Կողմերի կառավարությունների ղեկավարների կողմից: