Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Ժամանակավոր կիրառումը, ուժի մեջ մտնելը, Համաձայնագրից դուրս գալը

1. Սույն Համաձայնագիրն սկսում է ժամանակավորապես կիրառվել ստորագրման օրվանից երեսուն օրը լրանալուց հետո:

Սույն Համաձայնագիրն ստորագրած Կողմի համար, որի օրենսդրությունը չի նախատեսում միջազգային պայմանագրի ժամանակավոր կիրառման հնարավորություն, սույն Համաձայնագիրը կիրառվում է այն ամսաթվից, երբ տվյալ Կողմի կողմից կատարվում են միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին երկրորդ գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից:

3. Այն Կողմի համար, որը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ուշ է իրականացրել անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

4. Յուրաքանչյուր Կողմ, որը որոշում է դուրս գալ սույն Համաձայնագրից, ավանդապահին է ներկայացնում գրավոր ծանուցում Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին դուրս գալու ենթադրվող ամսաթվից առնվազն 12 ամիս առաջ:

Ավանդապահը ծանուցում է Կողմերին այդպիսի մտադրության մասին դուրս գալու մասին նման ծանուցումն ստանալու ամսաթվից 30 օրվա ընթացքում:

5. Սույն Համաձայնագրի ավանդապահ է հանդիսանում սույն Համաձայնագրի գտնվելու վայրի պետությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։