Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Բյուրոյի քարտուղարությունը

1. Բյուրոյի գործունեության ապահովումը կատարվում է Բյուրոյի քարտուղարության միջոցով:

2. Բյուրոյի քարտուղարությունը կազմված է Բյուրոյի աշխատակիցներից, այդ թվում՝ Բյուրոյի Նախագահի առաջին տեղակալից և Բյուրոյի Նախագահի տեղակալից:

3. Աշխատակիցների նշանակման քվոտաները և Բյուրոյի քարտուղարության թափուր պաշտոններին նշանակման կարգը սահմանում է Ղեկավար խորհուրդը՝ հաշվի առնելով Կողմերի մասնակցությունը Բյուրոյի ֆինանսավորմանը: Քվոտաները վերանայվում են Ղեկավար խորհրդի կողմից, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ կամ Կողմերի փոփոխության դեպքում:

4. Բյուրոյի աշխատակիցների նշանակման ընթացքում ուսումնասիրվում են Կողմերի քաղաքացի հանդիսացող անձանց թեկնածությունները, որոնք համապատասխանում են Բյուրոյի աշխատակիցների համար սահմանված որակավորման չափանիշներին:

5. Բյուրոյի քարտուղարությունում պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով, սահմանված քվոտաների սահմաններում՝ Կողմերի ներկայացմամբ: Բյուրոյի Նախագահի առաջին տեղակալի և Բյուրոյի տեղակալի հանել ընտրությունը կատարվում է արտամրցութային կարգով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։