Հոդված 12
Հոդված 12
Բյուրոյի գտնվելու վայրը
1. Բյուրոյի գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է (Ռուսաստանի Դաշնություն):
2. Ռուսաստանի Դաշնության տարածքում Բյուրոյի գտնվելու պայմանները սահմանվում են Ռուսաստանի Դաշնության և Բյուրոյի միջև կնքված առանձին միջազգային պայմանագրով:
3. Անհրաժեշտության դեպքում, Կողմերի միջև կնքված առանձին միջազգային պայմանագրերի համաձայն, Կողմերի տարածքում կարող են հիմնադրվել Բյուրոյի մասնաճյուղեր: Բյուրոյի մասնաճյուղերի գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում նաև ֆինանսական ապահովման հետ կապված հարցերը կարգավորվում են վերոնշյալ միջազգային պայմանագրերով:
4. Կողմերի տարածքներում Բյուրոյի մասնաճյուղերի գտնվելու պայմանները սահմանվում են Բյուրոյի և այն Կողմի միջև կնքված առանձին միջազգային պայմանագրով, որի տարածքում գտնվում է Բյուրոյի մասնաճյուղը: