Հոդված 14
Հոդված 14
Սոցիալական երաշխիքները, արտոնությունները և անձեռնմխելիությունը
1. Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները հանդիսանում են միջազգային ծառայողներ:
2. Կողմերից յուրաքանչյուրի տարածքում Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները օգտվում են սոցիալական երաշխիքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են նրանց ստանձնած լիազորությունների և պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար:
3. Բյուրոյի, Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության ծավալը սահմանվում է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով: