Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Շահերի բախումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Շահերի բախումը

1. Տեսչական մարմինը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել այնպես, որ բացառվի շահերի բախումը:

2. Տեսչական մարմնի ծառայողին արգելվում է իրականացնել իր լիազորությունները, արգելվում է մասնակցել դիմումի քննարկմանը, երբ՝

1) տեսչական մարմնի ծառայողի շահերը հակասում կամ համընկնում են վերահսկվող կամ դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի շահերին.

2) տեսչական մարմնի և (կամ) ստուգման խմբի անդամը և վերահսկվող կամ դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխկապակցված անձինք են.

3) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության վերաբերյալ.

4) առկա են շահերի բախման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։