Հոդված 1
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռները ուղարկողների, բեռն ստացողների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև հարաբերությունները, որոնք մուլտիմոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաև սահմանում է իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար:
2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է ՀԲՀ մասնակից պետությունների միջև և այն երկրների տարածքներով տարանցիկ մուլտիմոդալ բեռնափոխադրումների առնչությամբ, որոնք իրականացվում են Կողմերից որևէ մեկում գրանցված փոխադրողի կողմից, Կողմերի տարածքից կամ դեպի նրանց տարածք` տրանսպորտի բոլոր ձևերի օգտագործմամբ:
3. Սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի` այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների և պարտականությունների վրա, որոնց Կողմ են ՀԲՀ մասնակից պետությունները: