Հոդված 1
Հոդված 1
Կողմերը սելեկցիայի և սերմնաբուծության բնագավառում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.
գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի ու պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի, սույն Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետությունում գրանցված և հեռանկարային հանդիսացող սորտերի և հիբրիդների արտադրության և մատակարարման բնագավառներում միջպետական մասնագիտացման պահպանում և հետագա զարգացման ապահովում` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների պահանջներն ամբողջությամբ և կանոնավոր կերպով բավարարելու նպատակով,
գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի ու պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարման, տնկարանային տնտեսության վարման, սերմնաբուծության, գենետիկ պաշարների հավաքագրման, փոխանակման, պահպանման և արդյունավետ օգտագործման, սելեկցիոն նվաճումների պահպանման և սելեկցիայի ոլորտի գործունեության համակարգման նպատակով փոխհամաձայնեցված որոշումների մշակում և ընդունում,
գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի ու պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների, տնկարանային տնտեսության վարման, սերմնաբուծության, գենետիկ պաշարների հավաքագրման, փոխանակման, պահպանման և արդյունավետ օգտագործման, սելեկցիոն նվաճումների պահպանման և սելեկցիայի բնագավառներում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների նորմատիվ իրավական հիմքի ներդաշնակեցմանն ուղղված առաջարկությունների քննարկում և համաձայնեցում,
տեղեկատվական-վերլուծական համակարգի և շուկայի օպերատիվ կարգավորման բազայի հիման վրա սույն Համաձայնագրի մասնակից պետություններում գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի ու պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի ընդհանուր շուկայի ստեղծմանն ու պահպանմանը, փոխշահավետ կոոպերացիոն կապերին ուղղված աջակցություն,
գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի ու պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի մատակարարների և ստացողների միջև գնային մեխանիզմների, հարկային, մաքսային և սակագնային կարգավորման, փոխհաշվարկման կատարելագործում: