Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 20-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.».
2) 12-րդ մասի՝
ա) «կարող է կայացնել» բառերը փոխարինել «կայացնում է» բառերով.
բ) առաջին պարբերության 2-3-րդ կետերի փոխարեն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետեր.
«2) զբաղեցրած պաշտոնին հարկային ծառայողի համապատասխանության մասին.
3) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.
4) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.
5) հարկային ծառայությունից ազատելու մասին: Նման որոշում կարող է կայացվել նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:»: