Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքը 23-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-րդ հոդվածով.

«Հոդված 23.1. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները

1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն է:

2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:

3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն է:

4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն է:

5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի, ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն է:

6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:

7. Հարկային ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։