Հոդված 26
Հոդված 26.
Օրենքի 43-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը».
2) 1-ին մասից հանել «կամ հարկային ծառայողի պահանջով` սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով» բառակապակցությունը.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`
1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.
2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 11.1-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:»: