Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետը «անձանց մոտ» բառերից առաջ լրացնել «, եկամուտներ, գույք և ծախսեր հայտարարագրող» բառերով.

2) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ստուգման կամ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, դրամարկղային տարածքներ և ստուգվող այլ ստորաբաժանումներ, ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքել, կնքել այդ տարածքները, այցելել հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված հարկային հաշվառման գրքերի գրանցման հասցեները.

5) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի, հարկային գործակալի, հարկային պարտավորություն ունեցող այլ անձի՝ հարկերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունները՝ երրորդ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով.».

3) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-16-րդ կետեր.

«14) դատարան ներկայացվելիք հայցերի ապահովման նպատակով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում արգելանք դնել գույքի վրա, վերջինիս վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի վճռից հետո մասնակցել գույքի իրացմանը և հսկել ստացված միջոցների մուտքագրումը պետական բյուջե.

15) լիազորված մարմիններ ներկայացնել առաջարկություններ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ, եթե տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական կամ այլ անձինք հաշվառման չեն կանգնել հարկային մարմնում կամ հարկային մարմին չեն ներկայացրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվարկներ, հայտարարագրեր, հաշվետվություններ կամ հաշվապահական փաստաթղթեր` առանց որոնց հարկային մարմնի պաշտոնատար անձինք չեն կարող որոշել հարկման բազան, կամ հնարավոր չէ հարկերի գանձումը, կամ հարկային մարմնի պաշտոնատար անձանց թույլ չեն տալիս մուտք գործել հարկ վճարողների տարածքներ, եթե նշված պաշտոնատար անձինք ունեն այդպիսի իրավասություն.

16) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրամադրել:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։