Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝

հարկային մարմնի ղեկավար,

հարկային մարմնի ղեկավարի տեղակալ,

հարկային մարմնի վարչության պետ,

հարկային տեսչության պետ.

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝

հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

վերադաս հարկային մարմնի բաժնի պետ,

հարկային տեսչության պետի տեղակալ.

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝

վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ,

հարկային տեսչության բաժնի պետ,

վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,

հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

հարկային տեսչության գլխավոր մասնագետ,

վերադաս հարկային մարմնի օպերլիազոր,

վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ.

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝

հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

հարկային տեսչության առաջատար մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,

վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

հարկային տեսչության հարկային տեսուչ,

հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,

հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող հարկային մարմնի այլ առանձնացված ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվում է առանձնացված ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։