Հոդված 16
Հոդված 16.
Օրենքը 21-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ հոդվածով.
«Հոդված 21.1. Հարկային ծառայության կոչումների դասակարգումը
1. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն են՝
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:
2. Հարկային ծառայության գլխավոր կոչումներն են՝
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գնդապետ,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ:
3. Հարկային ծառայության ավագ կոչումներն են՝
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մայոր,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության կապիտան,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ:»: