Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը 5-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Հարկային մարմինը
Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:»: