Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հարկային մարմնի համակարգը

1. Հարկային մարմնի համակարգը ներառում է վերադաս հարկային մարմինը, հարկային մարմնի հարկային տեսչությունները (այսուհետ՝ նաև հարկային մարմիններ) և հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումները:

2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումներն ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

6. Հարկային մարմնի և հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաև հարկային մարմնի համակարգի հաստիքների թվաքանակը՝ ըստ համակարգի հարկային ծառայողների, քաղաքացիական ծառայողների և վարչատեխնիկական աշխատողների, հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։