Հոդված 8
Հոդված 8.
Օրենքը 11.1-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ հոդվածով.
«Հոդված 11.2. Հարկային մարմնի իրավունքների իրականացումը
Սույն օրենքի`
- 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները,
- 11-րդ հոդվածի առաջին մասի՝
1) 1-5-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը.
2) 6-7-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.
3) 8-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը, հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը.
4) 9-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը.
5) 10-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը.
6) 11-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը` ստուգման ընթացքում.
7) 12-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը.
8) 13-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային մարմնի ղեկավարը, հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային ծառայողը.
9) 14-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.
10) 15-րդ և 16-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը:
Հարկային տեսչության պետի, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետի, հարկային մարմնի ղեկավարի իրավունքներն անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:»: