Գլուխ 3 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 13. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
Հոդված 13. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.
1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝ արդարադատության գեներալ-լեյտենանտ.
2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.
3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝ արդարադատության փոխգնդապետ.
4) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝ արդարադատության կրտսեր լեյտենանտ: