Գլուխ 11 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 40. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները
Հոդված 40. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները
1. Քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք՝
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Քրեակատարողական ծառայողը, սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս, պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
3. Ակնհայտ անօրինական հրամանը (հրահանգը և կարգադրությունը) չկատարելը քրեակատարողական ծառայողին ազատում է հրամանը չկատարելու համար պատասխանատվությունից: