Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը

1. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, և նրանց անվտանգությունը երաշխավորվում է օրենքով:

2. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։