ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԳլուխ 2 · ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետևանքները
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետևանքները
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար և կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետևանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս: