ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 334.1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված և փախուստ կատարած անձին աջակցելը
Հոդված 334.1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված և փախուստ կատարած անձին աջակցելը
(վերնագիրը խմբ. 24.06.19 ՀՕ-96-Ն)
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված և փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
(334.1 -ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն, խմբ. 24.06.19 ՀՕ-96-Ն)