ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 32 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 378. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը
Հոդված 378. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը
1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: