Հոդված 281. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը
Հոդված 281. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը
Արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական և այլ օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու կամ շահագործելու, շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելն այն անձի կողմից, ով պատասխանատու է դրանց պահպանության համար, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական աղտոտվածության էական փոփոխություն, մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: