Հոդված 176. Կողոպուտը
Հոդված 176. Կողոպուտը
1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կողոպուտը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է խոշոր չափերով,
3) կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
5) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
3. Կողոպուտը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից`
3) (կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն),
4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (176-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն)