Անցնել բովանդակությանը
ՊԱՏԻԺԳլուխ 10 · ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 64. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը

գործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 64. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը

1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

3. Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է, և նախատեսված մյուս պատժատեսակների նշանակումը դատարանը գտնում է ոչ համաչափ, կամ կարող է նշանակվել համապատասխան հոդվածով նախատեսված մյուս պատժատեսակներից որևէ մեկը, սակայն տվյալ պատժատեսակի համար համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն չափից ավելի ցածր չափով:

(64-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։