Գլուխ 16 · ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Հոդված 127
Հոդված 127.
Նախագծի քննարկումը երրորդ ընթերցման է տեղափոխվում Ազգային ժողովի որոշմամբ:
Երրորդ ընթերցումը կատարվում է հաջորդ նիստում: Այդ ընթացքում նոր առաջարկություններ չեն ընդունվում: Ելույթ են ունենում միայն հիմնական զեկուցողը, գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, այն մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկով նախագիծը տեղափոխվել է երրորդ ընթերցման և որոնց կողմից նախապես եղել են առաջարկներ: Մյուս պատգամավորները կարող են ելույթ ունենալ միայն վարման կարգի վերաբերյալ: