Գլուխ 23 · (գլուխը փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 168
Հոդված 168.
Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են հանրապետական ռադիոյով, եթե Ազգային ժողովը այլ որոշում չի ընդունում: Ազգային ժողովի որոշմամբ առանձին նիստեր կարող են հեռարձակվել նաև հանրապետական հեռուստատեսությամբ:
Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ծառայությունը, որը պարբերաբար անցկացնում է ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ, հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, թողարկում է տեղեկատվական բնույթի նյութեր:
(168-րդ հոդվածը փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)