Անցնել բովանդակությանը
Գլուխ 18 · (գլուխը լրաց. 14.04.98 ՀՕ-213)

Հոդված 144

գործել է մինչև 1998-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 144.

Եթե պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քվեարկությամբ չի հաստատվում, ապա դրվում է կառավարության անվստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց հետո 24 ժամվա ընթացքում` միաժամանակ հարցը քննարկելու համար պահանջելով Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քննարկման է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում: Հարցը ներկայացնում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացրած պատգամավորների կողմից լիազորված պատգամավորը:

Կառավարությունը հրավիրում է և, սույն կանոնակարգի 147 հոդվածով սահմանված կարգով, մասնակցում իր նկատմամբ անվստահության հարցի քննարկմանը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։