Գլուխ 21 · (գլուխը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 154
Հոդված 154.
Պատգամավորները կարող են մասնակցել կառավարության դռնբաց նիստերին:
Կառավարությունը Ազգային ժողովի նախագահին և մշտական հանձնաժողովներին տեղյակ է պահում կառավարության նիստերի անցկացման օրվա և օրակարգի մասին:
Կառավարության նիստերի դահլիճում տեղեր են հատկացվում Ազգային ժողովի ներկայացուցիչների համար:
(154-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)