Գլուխ 16 · ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Հոդված 125
Հոդված 125.
Երկրորդ ընթերցումն ընդհատվում է, եթե դա պահանջում է հիմնական զեկուցողը կամ այդ մասին որոշում է ընդունում Ազգային ժողովը: Միաժամանակ որոշվում է նախագծի քննարկումը շարունակելու ժամկետը:
Երկրորդ ընթերցումը շարունակելու համար զեկուցողը, գլխադասային հանձնաժողովի հետ համատեղ, քննարկելով առաջարկված փոփոխությունները, փոփոխված տեքստը ներկայացնում է պատգամավորներին սահմանված ժամկետում: