Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 135
Հոդված 135.
Պետական բյուջեի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ կառավարությունն Ազգային ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և պատգամավորների մշտական հանձնաժողովների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կազմված ամփոփաթերթիկը` պատգամավորների թվին համապատասխան պատճեններով:
Ազգային ժողովի աշխատակազմը ստացված փաստաթղթերը հնարավոր սեղմ ժամկետում հանձնում է պատգամավորներին:
(135-րդ հոդվածը լրաց. 14.04.98 ՀՕ-213)