Հոդված 146
Հոդված 146.
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, ստորագրված պատգամավորների կողմից, ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին:
Պատգամավորները ստորագրում են քարտուղարությունից ստացված հատուկ ձևաթղթի վրա: Եթե ձևաթղթի ստացման օրից երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է աշխատակազմ, ապա Ազգային ժողովի նախագահը հերթական եռօրյա նիստերի օրակարգը քննարկելիս այդ մասին հաղորդում է Ազգային ժողովին, և հարցը եռօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում առանց քվեարկության և քննարկվում է արտահերթ:
Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը աշխատակազմ չհանձնելու դեպքում նախաձեռնությունը համարվում է չկայացած, և ձևաթուղթը մարվում է:
Կառավարությունը հրավիրվում է իր նկատմամբ անվստահության հարցի քննարկմանը:
(146-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)