Գլուխ 3 · ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ
Հոդված 32
Հոդված 32.
Ազգային ժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ խմբակցություններին և խմբերին ելույթի համար հատկացվում է կանոնակարգով սահմանված ժամանակ:
Խմբակցության և խմբի անունից ելույթ ունեցողների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է խմբակցության կամ խմբի ղեկավարը կամ քարտուղարը:
Խմբակցությունները և խմբերը ապահովում են առանձին սենյակով` Ազգային ժողովի վարչական շենքում, կապի և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրով: Խմբակցություններից և խմբերից յուրաքանչյուրն ունի մեկ գործավար և մեկ մասնագետ, օգտվում է Ազգային ժողովի բոլոր ծառայություններից և սպասարկվում իրենց հատկացված մեկ մեքենայով:
(32-րդ հոդվածը լրաց. 18.06.98 ՀՕ-228)