Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Համոզվելով, որ հանգամանքներն այդպես են պահանջում՝ ցանկացած Կողմ պետություն, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրությանը համապատասխան նրան վերցնում է կալանքի տակ կամ ձեռնարկում է այնպիսի այլ միջոցներ, որոնք ապահովում են նրա ներկայությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեական կամ հանձնման վարույթ հարուցելու համար։ Այդ Կողմ պետությունն անհապաղ իրականացնում է փաստերի նախնական քննություն։

2. Այն դեպքում, երբ Կողմ պետությունը սույն հոդվածի համաձայն անձին վերցնում է կալանքի տակ կամ ձեռնարկում է սույն հոդված 1-ին պարբերության մեջ նշված այլ միջոցներ, այն անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով այդ մասին անհապաղ տեղեկացնում է՝

ա) այն Կողմ պետությանը, որի տարածքում կատարվել է հանցագործությունը.

բ) այն Կողմ պետությանը, որի դեմ ուղղված է եղել հանցագործությունը, կամ որի դեմ այդպիսի հանցագործություն կատարելու փորձ է արվել.

գ) այն Կողմ պետությանը, որի քաղաքացին է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ ուղղված է եղել հանցագործությունը, կամ որի դեմ այդպիսի հանցագործություն կատարելու փորձ է արվել.

դ) այն Կողմ պետությանը, որի քաղաքացին է ենթադրյալ հանցագործը, կամ եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, ապա որի տարածքում նրա հիմնական բնակության վայրն է.

ե) ցանկացած այլ շահագրգիռ Կողմ պետության, որին նա հարկ է համարում տեղեկացնել։

3. Ցանկացած անձ, որի առնչությամբ սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված միջոցները ձեռնարկվում են, իրավունք ունի՝

ա) անհապաղ դիմելու այն պետության ամենամոտ գտնվող համապատասխան ներկայացուցչին, որի քաղաքացին է ինքը, կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու իր իրավունքները, կամ եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, ապա այն պետության, որի տարածքում նա ունի հիմնական բնակության վայր.

բ) այդ պետության ներկայացուցչի կողմից այցի:

4. Սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթները չեն սահմանափակում 9-րդ հոդվածի 1(բ) պարբերությանը համապատասխան իրավազորություն ունեցող որևէ Կողմ պետության իրավունքը՝ հրավիրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ենթադրյալ հանցագործի հետ հաղորդակցվելու և նրան այցելելու համար:

5. Սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված նախնական քննություն իրականացնող պետությունն իր եզրահանգումների մասին անմիջապես հայտնում է սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված պետություններին և նշում է, թե արդյոք մտադիր է իրականացնել իր իրավազորությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։