Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Սույն կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունները համարվում են Կողմ պետությունների միջև կնքված հանձնման մասին ցանկացած պայմանագրում ներառված՝ հանձնման հանգեցնող հանցագործություններ: Կողմ պետությունները պարտավորվում են այդպիսի հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառել նրանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած պայմանագրում։

2. Եթե Կողմ պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է հանձնման մասին հարցում մեկ այլ Կողմ պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, ապա այն կարող է սույն կոնվենցիան դիտարկել որպես այդպիսի հանցագործությունների մասով հանձնման իրավական հիմք։ Հանձնումն իրականացվում է հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված մյուս պայմաններին համապատասխան։

3. Այն Կողմ պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, այդ հանցագործությունները ճանաչում են որպես իրենց միջև հանձնման հանգեցնող հանցագործություններ՝ հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան։

4. Այդ հանցագործությունները Կողմ պետությունների միջև հանձնման նպատակով դիտարկվում են որպես ոչ միայն իրենց կատարման վայրում, այլև այն պետությունների տարածքներում կատարված հանցագործություններ, որոնք պետք է սույն կոնվենցիայի 9-րդ հոդվածին համապատասխան հաստատեն իրենց իրավազորությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։