Հոդված 12
Հոդված 12
Այն Կողմ պետությունը, որի տարածքում հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործը, եթե չի հանձնում նրան, ապա պարտավոր է, առանց որևէ բացառության և անկախ այն հանգամանքից՝ հանցագործությունը կատարվել է իր տարածքում, թե՝ ոչ, գործը հանձնել իր իրավասու մարմիններին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան վարույթների միջոցով քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Այդ մարմիններն իրենց որոշումը կայացնում են նույն կարգով, ինչ այդ պետության օրենսդրության համաձայն ծանր բնույթի ցանկացած այլ հանցագործության դեպքում։