Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Կողմ պետությունները չեն հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում վարձկանների և արգելում են այդպիսի գործողությունները՝ սույն կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

2. Կողմ պետությունները չեն հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում վարձկանների՝ միջազգային իրավունքով ճանաչված՝ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրավաչափ իրականացմանը հակադրվելու նպատակով, և միջազգային իրավունքին համապատասխան ձեռնարկում են պատշաճ միջոցներ՝ այդ նպատակով վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը կամ ուսուցումը կանխելու համար:

3. Նրանք սույն կոնվենցիայով սահմանված հանցագործությունների համար սահմանում են համապատասխան պատիժներ, որոնցով հաշվի է առնվում այդ հանցագործությունների ծանր բնույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։