Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն կոնվենցիայով սահմանված ցանկացած այն հանցագործության նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար, որը կատարվել է՝

ա) իր տարածքում, կամ այդ պետությունում գրանցված նավի կամ օդանավի վրա.

բ) իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից, կամ եթե այդ պետությունը նպատակահարմար է համարում, ապա քաղաքացիություն չունեցող այն անձանց կողմից, որոնց հիմնական բնակության վայրն այդ տարածքում է:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն նմանապես ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` հաստատելու իր իրավազորությունը սույն կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունների նկատմամբ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և այն նրան չի հանձնում սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված որևէ պետության:

3. Սույն կոնվենցիայով չի բացառվում ցանկացած քրեական իրավազորություն, որն իրականցվում է ազգային իրավունքին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։