Անցնել բովանդակությանը

ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն կոնվենցիայի նպատակներով՝

1. վարձկան նշանակում է ցանկացած անձ, որը՝

ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում՝ զինված հակամարտության շրջանակներում մարտնչելու համար.

բ) շահագրգռված է մասնակցելու ռազմական գործողություններին՝ առաջնորդվելով գլխավորապես մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ, և որին հակամարտության կողմի կողմից կամ վերջինիս անունից փաստացի խոստացվել է այդ կողմի զինված ուժերում համանման կոչում ունեցող և գործառույթներ իրականացնող կոմբատանտներին խոստացվող կամ վճարվող գումարից էականորեն բարձր նյութական փոխհատուցում.

գ) հակամարտության կողմի քաղաքացի չէ և ոչ էլ հակամարտության կողմի կողմից վերահսկվող տարածքում բնակվող անձ է.

դ) հակամարտության կողմի զինված ուժերի անդամ չէ. և

ե) չի ուղարկվել հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից որպես իր զինված ուժերի անդամ՝ կատարելու ծառայողական պարտականություններ:

2. Վարձկան նաև նշանակում է ցանկացած անձ, որը ցանկացած այլ իրավիճակում՝

ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում այնպիսի համաձայնեցված բռնարարքի մասնակցելու համար, որն ուղղված է՝

i) կառավարությունը տապալելուն կամ պետության սահմանադրական կարգն այլ կերպ խարխլելուն, կամ

ii) պետության տարածքային ամբողջականությունը խարխլելուն.

բ) շահագրգռված է մասնակցելու այդպիսի գործողությունների՝ առաջնորդվելով գլխավորապես զգալի մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ և նյութական փոխհատուցում ստանալու խոստմամբ կամ դրա վճարմամբ.

գ) այն պետության քաղաքացի կամ բնակիչ չէ, որի դեմ ուղղված է այդ արարքը.

դ) չի ուղարկվել պետության կողմից՝ կատարելու ծառայողական պարտականություններ. և

ե) այն պետության զինված ուժերի անդամ չէ, որի տարածքում կատարվում է արարքը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։