Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Երկու կամ ավելի Կողմ պետությունների միջև սույն կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը չի լուծվում բանակցությունների միջոցով, այդ պետություններից որևէ մեկի պահանջով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի պահանջ ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ արբիտրաժի կազմակերպման շուրջ, ապա այդ Կողմերից ցանկացածը կարող է վեճը փոխանցել Արդարադատության միջազգային դատարան՝ Դատարանի կանոնադրությանը համապատասխան ներկայացված պահանջի միջոցով:

2. Յուրաքանչյուր պետություն սույն կոնվենցիան ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրան միանալիս կարող է հայտարարել, որ իրեն չի համարում սույն հոդվածի 1-ին պարբերությամբ պարտավորված։ Մյուս Կողմ պետությունները սույն հոդվածի 1-ին պարբերությամբ պարտավորված չեն այդպիսի վերապահում կատարած ցանկացած Կողմ պետության նկատմամբ:

3. Ցանկացած Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը՝ այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։