Հոդված 18
Հոդված 18
1. Սույն կոնվենցիան բաց է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար մինչև 1990 թվականի դեկտեմբերի 31-ը Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում:
2. Սույն կոնվենցիան ենթակա է վավերացման։ Վավերացման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
3. Սույն կոնվենցիան բաց է ցանկացած պետության կողմից միանալու համար: Կոնվենցիային միանալու փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին: