Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 13. Պետական տուրքը և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի գործառույթների իրականացման վճարովիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Պետական տուրքը և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի գործառույթների իրականացման վճարովիությունը

1. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների) ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք ուղղվում են պետական բյուջե, սահմանվում են Կառավարության որոշմամբ:

2․1․ Սպասարկման կենտրոններից դուրս քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը սահմանում է նախարարը:

3. Սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող իրավաբանական անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափը և կարգը սահմանում է Կառավարությունը:

(13-րդ հոդվածը լրաց. 17.12.25 ՀՕ-517-Ն)

(17.12.25 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։