Անցնել բովանդակությանը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸԳլուխ 5 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 30. Ծննդյան վկայականի բովանդակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Ծննդյան վկայականի բովանդակությունը

1. Ծննդյան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը՝ ծննդյան ակտային գրանցմանը համապատասխան.

2) դիմողի համաձայնությամբ տրամադրված հանրային ծառայությունների համարանիշը.

3) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը.

4) ծննդի ակտային գրանցման ժամանակը, համարը և գրանցումը.

5) ծննդյան վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

(հոդվածը 03.07.25 ՀՕ-234-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։