Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 17. Սպասարկման կենտրոնը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Սպասարկման կենտրոնը

1. Սպասարկման կենտրոնների տարածքները սահմանվում են բնակչության քանակի, գործարքների, հաճախորդների ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման սկզբունքով, իսկ սպասարկման կենտրոններին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:

2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն քաղաքացիական ծառայության և (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

3. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-517-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-517-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-517-Ն)

6. Գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը (ներառյալ տվյալ նստավայրերում գործող հաստիքների բաշխվածությունը) հաստատում է նախարարը: Սպասարկման կենտրոնի գործառույթները կարող են իրականացնել պետական կառավարման մարմինը, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և Կառավարության լիազորած օպերատորները, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ, որոնց ցանկը և նստավայրերը հաստատում է Կառավարությունը:

7. Գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող՝ Կառավարության լիազորած օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը և օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-345-Ն, խմբ., փոփ., լրաց. 17.12.25 ՀՕ-517-Ն)

(17.12.25 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։