Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 14. Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը

1. Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը՝

1) մշակում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական քաղաքականությունը.

2) կազմակերպում է գործակալության գործունեությունը և իրականացնում է դրա նկատմամբ վերահսկողությունը.

3) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-517-Ն)

4) հաստատում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.

5) հաստատում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նմուշային փաստաթղթերի ձևերը.

6) սահմանում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարման, պահպանության և ոչնչացման կարգը.

7) հաստատում է գործակալության և սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը.

8) իրականացնում է գործակալության և սպասարկման կենտրոնների կողմից կատարվող գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ ստուգումներ.

9) հաստատում է գործակալության կողմից ոչ պարտադիր գործառույթների իրականացման կարգը.

10) ուսումնասիրում է գործակալության և սպասարկման կենտրոնների աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.

11) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում գործակալության և սպասարկման կենտրոնի աշխատակիցներին.

12) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-517-Ն)

13) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ.

14) կնքում է սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնելու համար պայմանագրեր.

15) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(14-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 17.12.25 ՀՕ-517-Ն)

(17.12.25 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։