Հոդված 50. Ամուսնալուծության պետական գրանցման կարգը
Հոդված 50. Ամուսնալուծության պետական գրանցման կարգը
1. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից երկու ամիս անցնելուց հետո:
2. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
4. Ամուսինների կողմից ամուսնալուծության առանձին դիմումներ ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնալուծության մասին երկրորդ դիմումը մուտքագրելու օրվանից:
5. Ամուսնալուծության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների համատեղ) ցանկությամբ: Ամուսնալուծության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնալուծվողներից մեկի դիմումի հիման վրա:
6. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:
7. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:
8. Դիմումով ընտրված՝ ամուսնալուծության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնալուծության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնալուծության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին:
9. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին պետական վկայականները չեղյալ են հայտարարվում:
10. Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով:
(50-րդ հոդվածը փոփ. 17.12.25 ՀՕ-517-Ն)
(17.12.25 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)