Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 16. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելու պայմանները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն կամ ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ։

2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն կամ ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն չորս տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն չորս տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ։

3. Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ և նրա տեղակալ, այդ թվում՝ տարածքային վարչության պետ, վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն չորս տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչության ղեկավար կամ նրա տեղակալ կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող անձը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երեք տարվա ստաժ։

5. Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ, հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր խմբի կամ վերջին երկու տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երկու տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավար կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ ունեցող անձը:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ, հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն 1.5 տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, հետաքննիչի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն երեք տարվա ստաժ ունեցող անձը:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ։

8. Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի առնվազն մեկ տարվա օպերատիվ-հետախուզական գործունեության կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ և 12.1-ին մասերի):

9. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ և 12.1-ին մասերի):

10. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

11. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Բացառությամբ սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերի, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի բարեվարքության ուսումնասիրության փուլը, որն անցկացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ցուցակում ընդգրկվելուց հետո անցնում են վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը հաստատվում է ենթաօրենսդրական ակտով:

12. Հակակոռուպցիոն կոմիտեի այն պաշտոններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորելու, վերապատրաստելու, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

12.1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնների, որոնց համար պահանջվում են պաշտոնի անձնագրով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, մրցույթի անցկացման կարգը և սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, 16-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված պայմանները (պահանջները) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։

14. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոնի համար կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.11.23 ՀՕ-361-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։