Հոդված 20. Հակակոռուպցիոն կոմիտեի այլ պաշտոններում նշանակելը
Հոդված 20. Հակակոռուպցիոն կոմիտեի այլ պաշտոններում նշանակելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
1.1․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ վարչապետի որոշման հետ միաժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի մյուս ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Հակակոռուպցիոն կոմիտեում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
(20-րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-67-Ն)
(04.03.26 ՀՕ-67-Ն օրենքն ունի անցումային դրույթ)